Հիշում եմ և պահանջում 

Հոբելյանական միջոցառումներ՝ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ

analitik.am

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյակի (լրանում է ապրիլի 27-ին) միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Շիրազի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը հաստատվել է հանձնաժողովի կողմից:

 

Միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 27-ին Գյումրիում՝ բանաստեղծին նվիրված հիշատակի երեկոյով, տուն-թանգարան այցելությամբ և կշարունակվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում:

 

Մասնավորապես, նախատեսվում է նաև 2 հոբելյանական հիշատակի երեկոյի անցկացում Գյումրիում և Երևանում, Հ. Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների մրցույթի կազմակերպում և այլն:

Նույն շարքից