Նավթի համաշխարհային գները տատանվում են ՕՊԵԿ անդամ երկրների նիստի ակնկալիքների ֆոնին։ Այս մասին են վկայում սակարկությունների արդյունքները։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0.19 տոկոսով եւ կազմել 44.76 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի հունվարյան մատակարարումները թանկացել են 0.18 տոկոսով եւ կազմել 41.79 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ 2015թ. ՕՊԵԿ նավթի պահանջարկը, ինչպես նախորդ զեկույցում, կաճի 0.6 մլն բարելով եւ կկազմի օրական 29.6 մլն բարել։ 2016թ. ցուցանիշը կկազմի օրական 30.8 մլն բարել։