Տնտեսություն 

Իրանը ծրագրում է կնքել 30 մլրդ դոլարի նավթային պայմանագրեր

analitik.am

Իրանը վերանայել է արտասահմանյան էներգետիկ ընկերությունների հետ պայմանագրերի կնքման կարգը՝ փորձելով 30 մլրդ դոլար նոր ներդրումներ ներգրավել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նոր նավթային պայմանագրերի պայմաններն ավելի գրավիչ կլինեն օտարերկրացի ներդրողների համար, որոնց առաջարկում են բաժնի ավելացում երկարաժամկետ շահույթներում:

Այդպիսով Իրանը պատրաստվում է պատժամիջոցների չեղարկմանը, ինչը պետք է լինի հաջորդ տարվա հուլիսին՝ 6 համաշխարհային տերությունների հետ Թեհրանի պայմանագրի պայմաններով:

Նոր պայմանագրերի մասին հայտարարվել է Թեհրանում համաժողովի ժամանակ, որին մասնակցել են աշխարհի էներգետիկ առաջատար շատ ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ BP-ը, Shell-ը, Total-ը, Statoil-ը, Sinopec-ը:

Շուկայի այդ հիմնական խաղացողները հետաքրքրված են իրանական ընդարձակ նավթի հանքավայրերի մշակման մասնակցությամբ:

Նշվում է, որ համաժողովում ամերիկյան ընկերություններ չեն եղել:

Նույն շարքից