Սպորտ 

Եթե հավաքականը ձախողվի «ԱԱ-2018»-ի ընտրական փուլում, հրաժարական կտամ. Ռուբեն Հայրապետյան

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր «Red Eagles» ֆան շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե թիմը ձախողվի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում:

«Եթե առաջիկա ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ձախողվի, ես հրաժարական կտամ: Երբեք նման բան չեմ ասել, սակայն հիմա ասում եմ: Հայաստանի առաջնությունում տոտալիզատոր է մտել, և այդ աղբը ես պետք է մաքրեմ: Ավելին կասեմ. եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, հրաժարական կտայի: Դրանով ինձ թասիբի գցեցին, և ես պետք է աշխատեմ»:

Խոսելով Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղի մասին ավելի վաղ արած իր հայտարարության մասին՝ ՀՖՖ նախագահն ընդգծել է, որ դավաճանություն բառն ավելի լայն իմաստ ունի, և ինքը պարզապես ասել է, որ ֆուտբոլիստները խաղին չեն նվիրվել, լրջորեն չեն վերաբերվել մարզումներին:

Նույն շարքից