Սպորտ 

Հենրիխ Մխիթարյան. Շատ օգտակար օր էր

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է իր օգտակար օրվա մասին:

«Շատ օգտակար օր: Հնարավորություն ունեի հիվանդանոցում տեսակցել «Բորուսիայի» պատանի երկրպագուներին, իսկ հետո մեր ֆանատներին գարեջուր մատուցեցի Սուրբ ծննդյան ամենամյա երկույթում»,-ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը` տեղադրելով լուսանկարներ:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 13 խաղի՝ դառնալով 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

12278762_1030253117035391_2152314361254419166_n 12313919_1030253067035396_6097356806656107385_n a18f639cf3914bd7524b2ca8638f372c

Նույն շարքից