Նավթի համաշխարհային գները նվազում են, այդ մասին են վկայում գործարքների տվյալները: Մասնավորապես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,45 տոկոսով՝ հասնելով 44,24 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է հասնելով 41,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: