Հիշում եմ և պահանջում 

Շառլ Ազնավուրն իր 90-ամյակը կնշի Բեռլինում համերգով

analitik.am

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն անկախ պատկառելի տարիքից չի լքում բեմը։ Անգամ իր ծննդյան հոբելյանական 90-րդ տարեդարձն Ազնավուրը պատրաստվում է նշել համերգով։

 

Ինչպես նշում է Euromag-ը, իր ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, շանսոնյեն համերգ կտա Բեռլինում, իսկ 2 օր անց՝ Մայնի Ֆրանկֆուրտում։

 

Ազնավուրի խոսքով՝ իրեն միշտ ոգեշնչել են ֆրանսիական և ամերիկյան երաժշտական ավանդույթները, ջազը, Իսպանիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երաժշտությունը։ Նրա ամենահայտնի հիթերից են La Bohème, Je m’voyais déjà, Hier encore, La Mamma ստեղծագործությունները։

 

Ընդհանուր առմամբ, Ազնավուրն ամբողջ աշխարհում վաճառել է 100 մլն սկավառակ։ Բացի այդ, նա հայտնի է նաև որպես դերասան. Ազնավուրը խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում։

 

Շանսոնյեն ծվել է 1924թ. Փարիզում ՝ հայ գաղթականների ընտանիքում։ Նրա ճակատագիրն արմատապես փոխել է լեգենդար Էդիտ Պիաֆի հետ հանդիպումը։

Նույն շարքից