այտնի են դարձել հոլանդական Վեյկ Ան Զեե քաղաքում կայանալիք շախմատային 78-րդ սուպերմրցաշարի բոլոր մասնակիցները:
Tata Steel Chess 2016-ի չի մասնակցի Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի քառակի հաղթող, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, ով անցած մրցաշարն ավարտեց 5.5 միավորով և բաժանեց 9-10-րդ տեղերը՝ չկարողանալով պաշտպանել տիտղոսը:
Հունվարի 15-ից 31-ը կայանալիք մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն (երկուսը՝ ԱՄՆ), Դին Լիրենը, Վեյ Ին, Հոու Իֆանը (բոլորը՝ Չինաստան), Անիշ Գիրին, Լյուկ վան Վելին (երկուսը ՝ Հոլանդիա), Մայքլ Ադամսը (Անգլիա), Շաքրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Դավիդ Նավարան (Չեխիա), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Եվգենի Տոմաշևսկին ու Սերգեյ Կարյակինը (երկուսը՝ Ռուսաստան):