Հիշում եմ և պահանջում 

Բուխարեստում նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության օրը

analitik.am

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, Ռումինիայի Հայոց թեմի նախաձեռնությամբ, առաջնորդարանին կից Տուտյան մշակույթի տանը հունիսի 2-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության անկախացմանը: Միջոցառմանը ներկ էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, թեմի փոխանորդ և Բուխարեստ քաղաքի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եզրաս քահանա Բոգդանը, Կոնստանցայի հոգևոր հովիվ Տ. Օշական քահանա Խաչատրյանը, Ռումինիայի Հայոց թեմի թեմական քարտուղար և Պիտեշտ քաղաքի հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը, Ռումինիայում Հայաստանի հյուպատոս Արսեն Միքայելյանը, Ռումինիայում փոքրամասնությունների նախագահ Վարուժան Փամբուկչյանը:

Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկան Տ. Օշական քահանա Խաչատրյանը և Վարուժան Փամբուկչյանը: Միջոցառմանը առաջին անգամ հանդես եկավ Ռումինիայի Հայոց թեմի «Արարատ» երգչախումբը: Միջոցառմանը վերջում փակման խոսքով հանդես եկավ թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: 

 

 Ստեղծվեց Հայաստանի Առաջին հանրապետությունը, որին հաջորդեց Հայաստանի Խորհրդային հանրապետությունը, եւ պետականության այդ հենքի վրա կայացավ մեր երրորդ հանրապետությունը` այսօրվա Հայաստանը, անկախ Արցախը, որոնք արդեն թեւակոխում են իրենց գոյության երրորդ տասնամյակը:

 

1918թ. մայիսյան դասերը գալիս են Ավարայրից, անցնում Հայոց պատմության քառուղիներով եւ հասնում Արցախյան գոյամարտին: 1918թ. անկախության խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 21-ի մեջ է, այո, սեպտեմբերի 21-ի մեջ է, մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ: Եղեռնից հետո Սարդարապատ երկնած ժողովուրդն անպայման պիտի իր պատմական ներդրումն ունենար Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի մեջ, ձգտեր անկախության եւ իր պատմական տարածքների ազատագրումն ունենար, ունենար ազատ, անկախ Արցախ, Երկրապահի օր, այսինքն` իր ինքնության համար մարտնչողի տոն եւ հաղթանակի ու խաղաղության տոն»:

 

Նույն շարքից