Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ բանակցություններ կսկսի գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան:
«Մխիթարյանն անցկացնում է ֆանտաստիկ մրցաշրջան: Հաջորդ ամիս մենք «Բորուսիայի» ղեկավարների հետ կնստենք բանակցությունների սեղանի շուրջ եւ տեսնենք, թե ինչ կստացվի դրանից:
Հենրիխն այն ֆուտբոլիստը չէ, որն ակումբ է փնտրում գումարի կամ երկրի համար: Նա իր որոշումը կայացնում է հօգուտ այն ակումբի, որում կունենա առաջադիմելու հանարավորություն»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Fussballtransfers.com-ը:
Հիշեցնենք, որ 26-ամյա Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում դարձել է 13 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ: