ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կազմել է 484.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.59 դրամ (աճել է 15.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 732.89 դրամ (աճել է 9.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.18 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 216.96 դրամ, ոսկին՝ 16,438.41 դրամ, պլատինը՝ 13,160.69 դրամ:
Դեկտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 484.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 484.75 դրամ: