Սպորտ 

Յուրա Մովսիսյանը դաշտ դուրս եկավ վնասվածքից ապաքինվելուց հետո

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» «Օտկրիտիե Արենայում» նվազագույն հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին»։

Հանդիպման միակ գոլը երկրորդ րոպեին խփել է հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը։
60-րդ րոպեին դաշտ է մտել վնասվածքից ապաքինված Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 18 րոպե անց ստացել է դեղին քարտ։ Կիսապաշտպան Արաս Օզբիլիսը փոխարինողների թվում էր եւ չստացավ խաղային ժամանակ։

Այս հաղթանակի շնորհիվ Դմիտրի Ալենիչեւը վաստակեց 30 միավոր՝ հավասարվելով չորրորդ տեղում ընթացող Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։

Նույն շարքից