Սպորտ 

Մովսիսյանի դուրս գալուց հետո «Սպարտակի» երկրպագուներն այրել են թուրքական դրոշներ

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի «Սպարտակ» - «Կռիլյա Սովետով» հանդիպման ժամանակ մոսկովյան թիմի երկրպագուներն «Օտկրիտիե Արենայի» տրիբունաներում այրել են թուրքական դրոշներ:

Երկրպագուների «Ուլտրա Հյուսիս» շարժումն այդ մասին գրել է Թվիթերում: Դրոշները սկսել են այրել 60-րդ րոպեից հետո, երբ փոխարինման է դուրս եկել «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել է նվազագույն հաշվով:

CUbqwErUAAAgOnG

Նույն շարքից