IT 

Apple-ը Samsung-ից 548 մլն դոլար կստանա` արտոնագրային իրավունքները խախտելու համար

analitik.am

Ամերիկյան Apple ընկերությունը դատի է տվել հարավկորեական Samsung ընկերությանը և կստանա 548 մլն դոլար` արտոնագրային իրավունքների խախտման համար, գրում է Обозреватель-ը:

Կողմերի համապատասխան համաձայնագիրն ուղարկվել է Կալիֆորնիայի դատարան: Ըստ տվյալ փաստաթղթի` Samsung-ը համաձայն է վճարել 548 մլն դոլար, եթե Apple-ը հաշիվն ուղարկի իրեն կորեական ժամանակով դեկտեմբերի 4-ի ընթացքում:

Նշվում է, որ Apple ընկերությունը դատական հայց էր ներկայացրել Samsung-ի դեմ 2011-ին: 2012-ին դատարանը պարտավորեցրել է վճարել 1 միլիարդ դոլար: Բողոքարկման արդյունքում գումարն իջեցվել է մինչև 930 մլն դոլար, իսկ գործը բաժանվել է 2 մասի՝ մեկը վերաբերում է արտոնագրային խախտումներին, մյուսը՝ արտադրանքի արտաքին տեսքի հնարավոր կրկնօրինակմանը։

Հաջորդ գործի վերաբերյալ որոշումը կկայացվի 2016-ին: Վճարման հնարավոր գումարը կազմում է 382 մլն դոլար։

Նույն շարքից