Dynamomania.com կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության «Սպարտակ» և «Կռիլյա Սովետով» խաղի ընթացքում տրիբունաներում թուրքական դրոշներ են այրել:
«Սպարտակ»-ի երկրպագուները դա արել են խաղի 60-րդ րոպեին։ Հենց այդ ժամանակ է խաղադաշտ մտել ակումբի խաղացող, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող Յուրա Մովսիսյանը։
Խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հոգուտ «Սպարտակի»։