Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց «Վոլֆսբուրգ»-ի կողմից և 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց:
Հանդիպման հաշիվը խաղի 32-րդ րոպեին բացեց Մարկո Ռոյսը՝ Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը:
«Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստներն, այնուամենայնիվ, կարողացել են հավասարեցնել հաշիվը 90+1 րոպեին, սակայն 2 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը դարձյալ գոլային փոխանցման հեղինակ դարձավ` այս անգամ արդեն Շինձի Կագավան դարձավ գոլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն վաստակեց 35 միավոր և 5 միավորով է զիջում առաջատար «Բավարիա»-ին: