Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ. լուսանկար. Whoscored.com

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի «Վոլֆսբուրգ»-«Բորուսիա» (Դորտմունդ) հանդիպման (2:1) լավագույն խաղացող:

Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը Մխիթարյանի խաղը գնահատել է 9,4 միավոր: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը այդ խաղում երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ, ընդ որում, երկրորդ փոխանցումից հետո Սինձի Կագավան խփեց հաղթական գնդակը:

Մխիթարյանը Բունդեսլիգայում  արդեն դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

29

Նույն շարքից