Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Պարենային շուկայում գնաճը պայմանավորվել է ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 2.8-27.5% գնաճով. ԱՎԾ

analitik.am

2015թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակն աճել է 1.7%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 2.8-27.5% գնաճով: Վիճակագրական տվյալներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-27.5% գնաճ, 6-ում՝ 5.1-0.1% գնանկում, իսկ 2-ում` պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 9.4% գների նվազում, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 27.5% գնաճ: Վերջինս, հիմնականում պայմանավորվել է կանաչ պղպեղի՝ 64.9%, կանաչ լոբու՝ 1.9 անգամ, վարունգի՝ 2 անգամ, լոլիկի՝ 2.1 անգամ, սմբուկի 2.4 անգամ գնաճով:

2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սնկի գինն աճել է 1.4%-ով, սխտորինը՝ 2.3%-ով, կանաչ սոխինը` 3.3%-ով, գազարինը՝ 6.0%-ով, ճակնդեղինը՝ 7.8%-ով, խառը կանաչեղենինը՝ 11.7%-ով, գլուխ սոխինը՝ 15.3%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ծաղկակաղամբի՝ 42.0%, կաղամբի՝ 11.3%, կարտոֆիլի` 4.7%, բողկի 4.0% գնանկում:

Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ նվազել է 19.1%-ով, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.8 % գնաճ:

2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի, շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի 0.1-0.5% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 15.7%, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 5.1% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1.4%, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 1.2% գնանկում: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խոզի, ոչխարի և տավարի մսերի՝ համապատասխանաբար 7.4%, 2.1% և 1.3%, բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 2.0%, հավի բդի՝ 1.8%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)՝ 1.7%, աղացած մսի՝ 1.2%, պելմենիի՝ 0.4%, բաստուրմայի 0.3% գնանկում:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 4.7%, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնանկում:

2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է այլ մթերքի՝ 0.5%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.2%, ձկնամթերքի՝ 0.1%, հրուշակեղենի 0.1%, գնանկում, իսկ հացամթերքի և ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Նույն շարքից