Հիշում եմ և պահանջում 

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին նոր կայք է բացվել

analitik.am

Ուկրաինայի հայերի միության` Կամենեց-Պոդոլսկում ընթացող քննարկման ժամանակ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին նոր կայքի` genocide.org.ua շնորհանդեսը:

 

Ուկրաինայի հայերի միության պատմական և մշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը շեշտել է, որ կայքը տեղեկատվական և գիտական հարթակ է, որի նպատակն է հանրությանը ներկայացնել 1915-1923թթ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ու հայերի ցեղասպանությունը: 

 

Կայքի բաժիններում կան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած պետությունների օրենքները, նախագծերն ու վճիռները:

 

«Ականատեսների վկայություն« հատուկ բաժնում էլ ներկայացված են Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները, հիշողություններն ու պատմությունները:

 

Առաջիկայում կայքում կներկայացնի նաև տեսաարխիվ, որտեղ կներկայացվեն բոլոր այն հեռուստահաղորդումներն, վավերագրական ֆիլմերը, միջոցառումները, որոնք իրականացրել է Ուկրաինայի հայ համայնքը` Ցեղասպանության տարելիցների և ոգեկոչման արարողությունների ժամանակ:

 

Նույն շարքից