Հիշում եմ և պահանջում 

Միացյալ Նահանգներում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը` 102-ամյա Նելլի Նազարյանը

analitik.am

 Միացյալ Նահանգներում անցյալ շաբաթ մահացել է ԱՄՆ Մերիմաք հովտի` Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը` 102-ամյա Նելլի Նազարյանը: Այս մասին հայտնում է տեղական lowellsun.com լրատվական կայքը: 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության տարիներին փոքրիկ Նելլին մոր ուսերին գաղթել է Արեւմտյան Հայաստանի իր հայրենի գյուղից: Միայն հրաշքով նրա ընտանիքին հաջողվել է փրկվել Թուրքիայից, այնուհետև հազարավոր հայերի նման ապաստան գտնել ԱՄՆ-ում:

 

Կայքը նշում է, որ նա ակտիվ մասնակցել է հայ համայնքի կյանքին, և վերջերս ներկա էր եղել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մոր ձեռքերը» հուշարձանի բացման արարողությանը, որի ժամանակ արժանացել էր հարգանքի` որպես իր հայրենակիցների կրած աննկարագրելի տառապանքների ականատես:

 

«Նելլի Նազարյանի թողած ժառանգությունը կապրի իր երեխաների, թոռների և ծոռների միջոցով»,- նշում է հոդվածագիրը:

 

Նույն շարքից