Հիշում եմ և պահանջում 

Արամ Աթեշյանին շնորհվել է «Դիարբեքիրի մշակույթի դեսպան» տիտղոսը

analitik.am

Կ. Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատվավոր ընդունելության է արժանացել Դիարբեքիրի քաղաքապետարանում: «Ձեր ներկայությունը միշտ երջանկացնում է մեզ»,- դիմավորելիս ասել է քաղաքապետարանի ղեկավար մարմնի ներկայացուցիչներից Ֆըրաթ Անլըն: Վերջինս ակնկալիք է հայտնել, որ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պես կվերանորոգվի ու պատարագի առաջ իր դռները կբացի նաև Սուրբ Սարգիս եկեղեցին, հաղորդում է « Ermenihaber»-ը:

Անլըն Դիարբեքիրում բնակվող բոլոր ժողովուրդների անունից ցանկություն է հայտնել արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհել «Դիարբեքիրի մշակությի դեսպան» տիտղոսը` հիշեցնելով, որ նման տիտողսի արժանացել են նաև երաժիշտ Սեզեն Աքսուն, ռեժիսոր Ֆերզան Օզփեթեքը: Աթեշյանը սիրով է ընդունել նման պատվավոր տիտղոսը ու ուրախությամբ ընդգծել իր` դիարբեքիրցի լինելու հանգամանքը:

Պատրիարքի փոխանորդը ևս մեկ անգամ ընգծել է Սուրբ Սարգիս եկեղեցու վերաբացման անհրաժեշտությունը` նշելով, որ Սուրբ Կիրակոս այցելող հավատացյալները շատ են հարցնում, թե երբ կգործի Սուրբ Սարգիս եկեղեցին:

Նույն շարքից