Սպորտ 

«Սպարտակը» տուգանվել է այրված թուրքական դրոշների համար

Ռուսաստանի ֆուտբոլային միության Կարգապահական կոմիտեի որոշմամբ, Մոսկվայի «Սպարտակը» ստիպված կլինի վճարել 100 հազար ռուբլի տուգանք այրված թուրքական դրոշների համար: Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» ստադիոնում «Կռիլյա Սովետովի» հետ խաղին «Սպարտակի» երկրպագուներն այրել էին թուրքական դրոշներ:

«Մենք պատժել ենք ակումբին երկրպագուների՝ ատելություն քարոզող գործողությունների համար: Ակումբը զգուշացվել է, որ կրկնվելու դեպքում, պատժամիջոցները կլինեն ավելի խիստ»,- կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցի խոսքը մեջբերում է Championat-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակն» այդ խաղում հաղթել է նվազագույն հաշվով, 60-րդ րոպեին մոսկովյան թիմի կազմում փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Նույն շարքից