Սպորտ 

«Սպարտակը» հրաժարվում է վարձակալության տալ Մովսիսյանին

Մոսկվայի «Սպարտակը»հրաժարվում է վարձակալության տալ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանին հյուսիսամերիկյան Գլխավոր ֆուտբոլային լիգայի (MLS) «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբին:

Ավելի վաղ ակումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Վեյբելը հաստատել էր, որ շահագրգռված է տեսնել իր ակումբում Մովսիսյանին:

«Այս պահի դրությամբ «Ռեալ Սոլթ Լեյքը» բանակցում է «Սպարտակի» հետ Մովսիսյանի վարձակալության շուրջ: Ակումբը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, որն ըստ ԶԼՄ-ների, կազմում է €2,2 մլն: Ռուսակսն թիմի ղեկավարությունը դիտարկում է միայն ֆուտբոլիստի վաճառքի տարբերակը: Մեծ աշխատավարձի պատճառով ֆուտբոլիստի պահանջարկն այժմ մեծ չէ»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է աղբյուրը:

Մովսիսյանը հանդես է գալիս «Սպարտակում» 2013 թվականից: Մոսկովյան ակումբում նա անց է կացրել 62 հանդիպում և դարձել է 25 գոլի հեղինակ:

Նույն շարքից