Հիշում եմ և պահանջում 

Եսայի մարգարեի հիշատակության օր

analitik.am

Ս. Եսայի մարգարեն Հին Կտակարանի չորս մեծ մարգարեներից առաջինն է: Ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Ս. Եսայի մարգարեն վեհությամբ և հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի և զանազան հարցերի մասին: Ճկուն միտք ունենալու շնորհիվ նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել՝ Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է:



Ս. Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե, Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրև Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա՝ «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): Ըստ ավանդության՝ Ս. Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով:

Նույն շարքից