Հիշում եմ և պահանջում 

Անիում պեղումները կվերսկսվեն

analitik.am

Հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի հնավայրում պեղումներն սկսվելու են մյուս ամիս՝ իսլամական Ռամադան ամսվա ավարտից հետո. տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Հաքան Դողանայը նշել է, որ Կարսից 42 կմ հեռավորության վրա գտնվող Անիի հնավայրը Թուրքիայի տարածքում գործող կարևորագույն զբոսաշրջային վայրերից մեկն է։

Պեղումները տեղի են ունենալու Մայր տաճարի շրջակայքում և տարածվելու են պատմական քաղաքի տարբեր շրջաններում։

 

Անիում պեղումներ կատարվել են տարբեր տարիներին։ Դրանք ընդհատվել են 2010-2011թթ.-ին, և վերսկսվել են 2012-2013թթ.-ին։

Նույն շարքից