Հիշում եմ և պահանջում 

Մոսկվայում ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի առիթով համաքաղաքային ցույց կկայանա

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի առիթով համաքաղաքային ցույց կկայանա Մոսկվայում ապրիլի 24–ին, հայտնում է Ռուսաստանի հայերի միության կայքը։



Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ակցիան կսկսվի Գորկու անվան կենտրոնական այգու տարածքում, Ղրիմի կամրջի Պուշկինյան աջափնյակում։



Ցույցի նպատակն է` հարգանքի տուրք մատուցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և օժանդակել այս հանցագործության միջազգային դատապարտմանը ու այսօր և հետագայում ժողովուրդների ցեղասպանության կրկնությունից խուսափելուն։



Ռուսական մայրաքաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված հանրահավաքն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության, Ռուս–հայկական համագործակցության և ռուսական հասարակական միավորումների հետ համատեղ։

Նույն շարքից