Ավստրիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձ:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը ասել է,որ ավստրիական խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական խմբակցությունների ընդունած միացյալ հայտարարությունում նշվում է, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված զանգվածային կոտորածները եղել են «ցեղասպանություն»,գրում է Մեդիամաքսը:
«Բանաձում նշվում է Ավստրիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պատասխանատվության մասին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրո-Հունգարիան, Գերմանական կայսրությունը Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին»,- ասել է Պետո Դեմիրճյանը:
Նա հավելել է, որ վաղը Ավստրիայի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Պետո Դեմիրճյանի խոսքով՝ ապրիլի 24-ին Ավստրիայի պաշտոնական պատվիրակությունը Երանում կներկայացնի ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը: