Բուլղարիայի խորհրդարանը ապրիլի 24-ին կքննարկի Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները Ցեղասպանություն ճանաչելու հարցը: Առաջարկը խորհրդարան է մտցրել ազգայնական ուղղվածություն ունեցող Ատակա կուսակցության փոխնախագահ Դեսիսլավ Չուկալովը,գրում է panorama.am-ը` հղում անելով բուլղարական Novinite.com-ին:
Առաջարկը երկրորդ քվեարկությամբ է անցել խորհրդարան և պատգամավորները պայմանավորվել են ապրիլի 24-ին քննարկեն որպես օրակարգի առաջնային հարց: Քննարկումները կլինեն ճիշտ այն օրը, երբ հայերը աշխարհով մեկ կհիշատակեն Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցը:
Չուկալովը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը օրեր առաջ կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը արդեն 10 տարի փորձում է հարցը խորհրդարան մտցնել, սակայն մինք այժմ անհրաժեշտ քանակի ձայներ չեր հավաքվել: