Ժամանակակից Թուրքիան պատասխանատու է Հայոց ցեղասպանության համար որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, ասաց Օտտավայի համալսարանի պրոֆեսոր, միջազգային իրավունքի բնագավառում փորձագետ Պատրիկ Դամբերին Երևանում «Ցեղասպանության հանցագործության դեմ» գլոբալ համաժողովի ընթացքում։
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա ֆորումը է անցկացվում Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Համաժողվին մասնակցում է տարբեր երկրների ավելի քան 600 ներկայացուցիչ։
«Թուրքիան պատասխանատու է Ցեղասպանության, կոտորածի համար, որը տեղ է գտել մինչև 1923 թվականը, նույնիսկ եթե այդ գործողությունները կատարվել են Օսմանյան կայսրությունում»,– ասաց Դամբերին։
Ըստ նրա, Թուրքիան, սկսած 1923 թվականից, պնդում է, որ ինքը նոր պետություն է, բայց մյուս երկրները հրաժարվել են ընդունել նրան այդպես, այլ ընկալում են որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ։
«Չնայած Օսմանյան կայսրության փլուզումից հետո իշխանավարման և տարածքի արմատական փոփոխություններին` մնացել է Թուրքիայի պետության հետ նույնացումը։ Բոլոր գիտնականները համաձայն են, որ Թուրքիան այն նույն պետությունն է, ինչ Օսմանյան կայսրությունը, իսկ դա ենթադրում է իրավունքների և պարտավորությունների պատասխանատվություն և հաջորդական ստանձնում»,– նշեց Դամբերին։