Հիշում եմ և պահանջում 

Մեր պետությունը երբեք չի փոխել իր դիրքորոշումը. Գալինա Կարելովա

Ցավով ենք նշում, որ մի շարք պետություններ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության գոյությունը՝ ելնելով կոնյունկտուրային շահերից: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ներկայացուցիչ Գալինա Կարելովան «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում այսպես սկսեց իր խոսքը:


«Մեր պետությունը երբեք չի փոխել իր դիրքորոշումը: ՌԴ Պետդուման երկու անգամ ընդունել է հատուկ հայտարարություններ, որոնցով դատապարտում է Ցեղասպանությունը:  640 քաղաքներում այս օրերին իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, ՌԴ-ն կանգնած է Հայոց ցեղասպանության ճանաչման ակունքներում»,-ասաց Գալինա Կարելովան:

 

 

Նա նշեց, որ ցավով են խոսում այս մասին, բայց տեսնում են, որ որոշ երկրներում նացիզմը նորից գլուխ է բարձրացնում:

 

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի միասնական պայքարենք ցեղասպանությունների դեմ»,-եզրափակեց Պետդումայի անդամը:

Նույն շարքից