Հիշում եմ և պահանջում 

Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օր

analitik.am

Ս. Անտոնինոսը բնակվել է Ալեքսանդրիայում: Չկամենալով զոհ մատուցել կուռքերին, ենթարկվել է ամենադաժան տանջանքների և ապա՝ այրվել կրակի վրա:


Նիկոմիդացի երկու ազնվականներ՝ Անիքտոսը և նրա եղբորորդի Փոտինոսը, ներկա լինելով Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցմանը, աներկյուղ դուրս են գալիս ամբոխից ու կայսեր առաջ բարձրաձայն խոստովանում իրենց հավատը՝ քարոզելով նրա զորությունը:


Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո, կրկին հավատարիմ իրենց հավատին, երանելի սրբերը ողջակիզվում են այլ նահատակների հետ միասին:


Լիբիացի Թեոփիլոս սարկավագը նահատակվել է կռապաշտ Մաքսիմինոսի օրոք՝ Քրիստոսի հավատն աներկյուղ քարոզելու համար: Այս բոլոր սրբերի հիշատակները Հայ Առաքելական եկեղեցում նշվում է Հոգեգալստյան տոնից հետո չորրորդ շաբաթվա հաջորդ երկուշաբթի օրը:

Նույն շարքից