Հիշում եմ և պահանջում 

ԵԽԽՎ–ն Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձև կքննարկի. թերթ

analitik.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն օրերս ընդունելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, հինգշաբթի գրում է «Առավոտ» օրաթերթը։ Ըստ թերթի տեղեկատվության` այս հարցը կքննարկվի ապրիլի 23–ին կամ 24–ին։



Այս հարցն արդեն շրջանառվում է վեհաժողովում, և դրա տակ ստորագրել են ԵԽԽՎ շուրջ 20 պատվիրակներ։



Այս կապակցությամբ «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը թերթին տեղեկացրել է, որ այդօրինակ հայտարարությունների խորքում պետությունների կողմից ճանաչումներն են, դրանք պարզապես քայլեր են` դիրքորոշում արտահայտելու, որի մեջ չկա պարտադրանքի պահը։ «Կհետևի դրան Թուրքիան, թե ոչ` ինքն է որոշում», – նշել է նա։



Պապյանը նաև դժգոհ է մնացել ՀՀ–ում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հնչած` ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթից, քանի որ ԵԽ գլխավոր քարտուղարը չի արտասանել «Հայոց ցեղասպանություն» բառերը, այլ խոսել է «ողբերգական դեպքերի» մասին, որը թուրքական ձևակերպում է։



Պապյանը հնարավոր է համարում, որ ԵԽԽՎ–ի` նման հայտարարության ընդունումից հետո հավանաբար ԵԽ պաշտոնյաները կփոխեն իրենց բառապաշարը։

Նույն շարքից