Հիշում եմ և պահանջում 

Կեցցե Հայաստանը. Ֆրանսուա Ռոշբլուան

analitik.am

Ներողություն խնդրելը և հաշտեցումը ամենակարևոր քայլն է: Այս մասի այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ ասաց  Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը՝  իր խոսքն ուղղելով Թուրքիային:



«Տարիների ընթացքում պաշտոնական Թուրքիայի արձագանքը շարունակում է մնալ ժխտումը և կեղծիքը, սակայն ես Հայոց ցեղասպանության ժխտման մեջ տեսնում եմ նաև այլ զայրացուցիչ դրսևորում, որը սպառնալիք է հանրային ազատությունների համար. մշտապես ոտնահարում է  մարդկանց արդարությունը»,- ասաց նա և նշեց, որ քրեական պատիժ պետք է սահմանել նման գործելակերպի համար, որ հնարավոր չլինեն ցեղասպանական գործողություններով խոսել:



Նա նշեց, որ Ֆրանսիան՝ մարդու իրավունքների և ազատությունների հայրենիքը, հավատարիմ  է մնաց իր կոչմանը:



«Միջազգային իրավունքով Ցեղասպանության հանցագործությունը  դատապարտված է, քրեական պատիժ  նույնպես պետք է հռչակվի համաշխարհային մակարդակով: Ցավում եմ, որ Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդը խոչընդոտեց նման օրենքի ընդունումը, սակայն մենք շարունակում ենք մեր աշխատանքները՝  խոչընդոտները վերացնելու համար»,-ասաց նա և նշեց, որ իրենք՝ որպես խորհրդարանականներ, իրենց վրա զգում են նաև  թուրքական ճնշումները:



«Կեցցե Հայաստանը»,- եզրափակեց իր ելույթը պատգամավորը:

Նույն շարքից