ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 485.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.45 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.55 դրամ (նվազել է 1.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 733.83 դրամ (նվազել է 2.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.96 դրամ (նվազել է 0,05 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 220.86 դրամ, ոսկին՝ 16,692.99 դրամ, պլատինը՝ 13,357.51 դրամ:
«Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 11-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: