Հիշում եմ և պահանջում 

Ցեղասպանության ժառանգները խնդրում և պահանջում են ներողություն. Իոաննիս Ամանատիդիս

analitik.am

Այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ  Ուղղափառների միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Իոաննիս Ամանատիդիսը խոսեց Ցեղասպանության անպատժելիության մասին և նշեց, որ հենց դա է նախակարապետը դարձել հետագայում հրեաների ցեղասպանության՝ մեջբերելով Հիտլերի այն խոսքերը, թե՝ «Ո՞վ է հիմա հիշում հայերին և նրանց ոչնչացումը»:



Ըստ  զեկուցողի՝ այս ոչնչացման հետևանքով մնում է, որ հանրային ներողություն խնդրեն, ովքեր ներգրավված են եղել այս բարբարոսական ակտերում: Նա նկատեց, որ  հանցագործությունը մերժող քաղաքականությունը բավարար ինքնագիտակցություն չունի, որ ներողություն խնդիր: 



«Ոչ մեկ չի ցանկանում նվաստացնել մարդկանց, քանի այս կառավարությունը չի կատարել ցեղասպանություն, սակայն, այդուհանդերձ, Ցեղասպանության ժառանգները խնդրում և պահանջում են ներողություն: Սա մի ցավ է, որ պահպանվել է իրենց սրտի, հիշողության յուրաքանչյուր անկյունում, սա մի ճանապարհ է, որն ուղղված է ապագային»,- ասաց նա և նշեց, որ ժողովրդավարությունը և հիշողությունը զուգահեռ են ընթանում:



Նա խոսեց զանգվածային ոչնչացման  նոր դրսևորումների մասին, ասաց, որ իրենք մշտապես մտահոգված են հավատակից եղբայրների ճակատագրով և ընդգծեց, որ ջարդերն այսօր շարունակվում են, քրիստոնյաները արմատախիլ են արվում, ստորացվում են: Նա կոչ արեց նոր հանցագործությունների դեմ բողոքի ձայն բարձրացնել՝ իր խոսքն ավարտեց այսպես. «Ոչ ցեղասպանություններին»:

Նույն շարքից