Հիշում եմ և պահանջում 

Իտալացի պատգամավորը խոստացել է ջանք չխնայել, որպեսզի իր երկրում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական պատասխանատվության ենթարկվի

analitik.am

Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ջանուլկա Պինին խոստացել է ամեն ջանք գործադրել, որպեսզի իր երկրում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական պատասխանատվության ենթարկվի։



«Հայոց ցեղասպանության հարցում մեր կառավարության դիրքորոշումը չի համընկնում իտալացի ժողովրդի դիրքորոշման հետ։ Առաջիկա երեքշաբթի իմ նախաձեռնությամբ Իտալիայում առաջին անգամ միջոցառում կանցկացվի, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,– ասաց Պինին` ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովում։



«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա համաժողովն անցկացվում է  Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Համաժողովին մասնակցում է տարբեր երկրներից ժամանած ավելի քան 600 ներկայացուցիչ։

Նույն շարքից