Հիշում եմ և պահանջում 

Հայոց լեզվի արագացված դասընթացով մեկնարկեց «Սփյուռք» ամառային դպրոցը

analitik.am

Հուլիսի 7-ին հայոց լեզվի արագացված դասընթացով մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցը, որն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ: «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի արագացված դասընթացին մասնակցության իրավունք է ստացել  110 սփյուռքահայ  աշխարհի 15 երկրից:


 

Հայոց լեզվի արագացված դասընթացի խմբերը ձևավորվել են  մասնակիցների լեզվական գիտելիքների մակարդակին համապատասխան:


 

Բոլոր մասնակիցները ստացել են ուսումնական և միջոցառումների ծրագրերի ուղեցույցներ, դասացուցակ, ինչպես նաև ուսումնաօժանդակ անհրաժեշտ պարագաներ:

Նույն շարքից