Հիշում եմ և պահանջում 

Քիշնևում տապալվել է Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը

analitik.am

Մոլդովայի հայկական համայնքի նախագահ, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը ria.ru-ին հայտնել է, որ Քիշնևում տապալել են Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը:

 

 

Այժմ Մոլդովայում անց են կացվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր: Քիշնևում կազմակերպվել են համաժողովներ և սգո հանրահավաքներ:

 


«Հիշատակի միջոցառումների շրջանակում չորեքշաբթի երեկոյան Քիշնևի կինոթատրոններից մեկում մենք պատրաստվում էինք ցուցադրել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմը: Բայց վերջին պահին ֆիլմի ցուցադրությունը տապալվել է: Մեզ հայտարարեցին, որ «մենք չենք կարող թույլ տալ ցուցադրել ֆիլմը»: Հրահանգը ստացվել է կառավարական շրջանակներից»,- պատմել է Վարդանյանը:

 

 

 

Նույն շարքից