Այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտն իր ելույթում նշեց, որ այս օրերին նախևառաջ հիշում ենք 1915 թվականի մեկուկես միլիոն զոհերին, հիշում ենք հարյուրհազարավոր այլ քրիստոնյաների, ինչպես նաև նրանց, որոնք զոհվեցին պատերազմների և բռնության պատճառով:
Նա կոչ արեց դադարեցնել հարձակումները մարդկանց վրա և նշեց, որ իրենք պետք է օգտագործեն իրենց վերապահված լիազորությունները, որպեսզի կոչեն իրերն իրենց անուններով:
«Նանսենն արձագանքեց այն ամենին, ինչ որ տեսավ և զգաց, ու կոչեց այն իր անունով: Ցավում եմ, որ շատ կառավարություններ վարանում են անդրադառնալ բարոյական սկզբունքներին 1915 թվականի իրադարձությունները կոչել ցեղասպանություն: Այսօր ճշմարտության օր է, որպեսզի այլ ցեղախումբ չարժանանա նման ճակատագրի»,- ասաց նա: