Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված ցույց է անցկացվել Լուգանսկում

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված ցույց է անցկացվել Լուգանսկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


 

«Աշխարհը ճանաչել է, որ անցած հարյուրամյակի մեծագույն ողբերգությունը ցեղասպանություն է և ազգայնականություն։ Ցավոք, մենք այսօր մեր հողի վրա ականատես ենք լինում նույն ազգայնամոլության դրսևորումների։ Բայց մենք հստակ գիտենք, որ եթե ժողովուրդը հիշում է իր պատմությունը` նա ապագա ունի։ Մեր տարածքում մենք երբեք թույլ չենք տա անմարդկայնություն, մենք միշտ կգնահատենք հանրապետության սովորական մարդկանց»,–ցույցի ժամանակ հայտարարել է ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Վասիլի Նիկիտինը։



Նա երախտագիտություն է հայտնել տեղական սփյուռքին, այն բանի համար, որ նրանցից շատերը աշխարհազորային են։ «Սա  լավ օրինակ է` հայերը ոտքի են ելել և պաշտպանում են այս տարածքը` այսօրվա դրությամբ իրենց համար հարազատ տարածքը»,–եզրափակել  նա։

Նույն շարքից