Արդեն London Chess Classic–ի 7–րդ տուրն է: Լևոն Արոնյանի մրցակիցը դեկտեմբերի 11–ի խաղում Վեսելին Տոպալովն էր: Տոպալովն արդեն հասցրել է երեք խաղերում պարտություն կրել: Սակայն այս խաղի ընթացքում էլ նույն մարտավարությամբ էր շարժվում, ինչը Արոնյանին հնարավորություն տվեց առաջ անցնել միավորներով: Սպիտակ խաղաքարերով Արոնյանը հաղթեց Տոպալովին: Նրանք առաջինը ավարտեցին իրենց մրցակցությունը: Յոթ տուրերի ընթացքում սա առաջին խաղն էր, որ Արոնյանը հաղթանակ տարավ: Իսկ Տոպալովը պարտության պատճառով կրկին մնաց վերջին հորիզոնականում:
London Chess Classic. Արոնյանը հաղթեց Տոպալովին