Հիշում եմ և պահանջում 

Թուրքիան արգելել է Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարությունը Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը. պատգամավոր

Այս ուրբաթ բուլղարական խորհրդարանը պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ ասաց Բուլղարիայի խորհրդարանի ներկայացուցիչ Վոլեն Սիդորովը:

 


Նա հայտնեց, որ քիչ առաջ զանգ է ստացել և տեղեկացել, որ բուլղարական խորհրդարանի ղեկավարությունը արգելել է այդ քայլը:


«Ես չեմ հպարտանում իմ խորհրդարանով, սակայն իմ համառությամբ եմ հպարտանում»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անելու է, որ հասնի այդ քայլի ընդունմանը:

 


Ըստ նրա՝ Թուրքիայի դեսպանատան կողմից ահռելի ճնշում կա, ինչն իր որակմամբ՝ Բուլղարիայի ներքին գործերի մեջ կոպիտ ներխուժում է նշանակում:
 


«Պատմությունը չի կարելի խմբագրել և փոխել, այն պետք է ուսումնասիրել, որ չկրկնվեն արյունալի էջերը»,-ասաց նա:

Նույն շարքից