Հիշում եմ և պահանջում 

Իսրայելը բանավիճում է Հայոց ցեղասպանությունը ճանաչման հարցի շուրջ․ Associated Press

analitik.am

«Եվրոպական հրեաների նացիստական ցեղասպանությունը լայնորեն ոգեկոչվում է Իսրայելում և խորապես դաջված է Հոլոքոստից հետ հիմնված պետության հոգեբանության մեջ: Սակայն երբ խոսքը գնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, Իսրայելը հիմնականում լռություն է պահպանել»,- Associated Press-ում տպագրված հոդվածում գրում է Արոն Հելլերը:

 

Վախենալով իր նախկին դաշնակից Թուրքիայի արձագանքից և զգուշանալով ամերիկյան քաղաքականության դրույթները խախտելուց՝ Իսրայելը խուսափել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն անվանելուց: Այժմ, երբ օրեր անց Հայաստանը նշելու է հարյուրամյա տարելիցը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացել են, Իսրայելում առավել ակտիվանում են ճանաչմանն ուղղված կոչերը:

 

Առաջին ագամ Իսրայելը ուրբաթ օրը Երևանում կայանալիք միջոցառումների համար երկու օրենսդիր է ուղարկում: Սակայն, նմանօրինակ ցածր մակարդակի պատվիրակությունը հստակ կարգադրություններ ունի այդ սպանությունները հիշատակելիս «ցեղասպանություն» բառի փոխարեն կիրառել «ազգային աղետ» եզրույթը: 

 

Այդ պահեստայիններից մեկը՝ Սիոնիստական միություն կուսակցության անդամ Նաչման Շաին նշել է, որ ժամանակ է, որպեսզի Իրսայելը ընդունի, որ ցեղասպանություն տեղի է ունեցել:

 

«Արտաքին քաղաքականության մեջ կան և շահեր, և արժեքներ,- Associated Press-ի հետ զրույցում ասել է նա:- Այս պարագայում կարծում եմ՝ արժեքները պետք շահերից վեր դասվեն: Որպես հրեա՝ մենք պետք է ճանաչենք այն»:

 

Հեղինակը նշում է, որ այն ժամանակ, երբ հայերն արշավ են իրականացնում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, Թուրքիան կատաղի լոբիստական քայլեր է ձեռնարկում՝ պետություններին այդ քայլից ետ պահելու համար: Տարիներ շարունակ Իսրայելը պաշտոնապես չի քննարկել այդ հարցը՝ վախենալով զայրացնել Թուրքիային՝ թշնամական տարածաշրջանում փոքրաթիվ դաշնակիցներինց մեկին:

 

Սակայն երկու երկրների հարաբերությունները վատթարացան Թուրքիայի իսլամիստ առաջնորդ Ռեջեբ Թայիբ Էրդողանի օրոք, ինչը հանգեցրեց, որպեսզի Իսրայելը վերանայի իր դիրքորոշումը: 2011թ. իսրայելցի օրենսդիրները խորհրդարանում քննարկումներ սկսեցին այն հարցի շուրջ, որ Իսրայելը բարոյական պարտականություն ունի ճանաչելու աշխարհի ցանկացած կետում իրականացված ցեղասպանությունները: Երկու տարի անց խորհրդարանը հարցի առնչությամբ ևս մեկ հատուկ նստաշրջան անցկացրեց:

 

Հարյուրերորդ տարելիցի մոտենալուն զուգահեռ Հայոց ցեղասպանության հարցն սկսել է առավել մեծ արձագանք ստանալ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը անցյալ շաբաթ այդ սպանություններն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», ինչի արդյունքում Թուրքիան ետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: Եվրոպական խորհրդարանն ընդունեց պարտադիր ուժ չունեցող բանաձև՝ ոգեկոչելով «Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցը», իսկ Գերմանիայի խորհրդարանը նախատեսում է այդ եզրույթը կիրառել ապրիլքսանչորսյա բանաձևում:

 

Բարաք Օբաման, ով նախագահական թեկնածու եղած ժամանակ խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը, որպես նախագահ հրաժարվել է կատարել խոստումը՝ դրան հետևող հետևանքների ճնշման ներքո:

 

Երուսաղեմի Հայոց Առաջնորդարանի բարձրաստիճան պաշտոնյա Արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը գոհունակություն է հայտնել, որ Իսրայելը պատվիրակություն է ուղարկում երևանյան արարողություններին մասնակցելու համար, սակայն չպետք է դրանով բավարարվել:

 

«Մենք՝ հայ և հրեա ժողովուրդը, նույն ճակատագիրն ենք ունեցել, և Հայոց ցեղասպանությունը նախորդել է հրեական Հոլոքոսթին, - ասել է Շիրվանյանը, ով նույնպես ցեղասպանությունից փրկվածի ժառանգ է: - Ուստի Իսրայելը պետք է իրականում լիներ առաջ երկիրը Հայոց ցեղասպանությանն աջակցելու և այն ճանաչելու գործում»:

 

 

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էմանուիլ Նահշոնն ասել է, որ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել՝ հրաժարվելով պարզաբանել, թե ինչու:

 

 
«Մենք խիստ նրբանկատորեն և համակրաբար ենք մոտենում Առաջին աշխարհամարտում հայերի սարսափելի աղետի խնդրին: Մեկ բան է պատմական բանավեճն այն հարցի շուրջ, թե ինչպես պիտակավորել այդ աղետը, և մեկ այլ բան՝ ճանաչումը, որ սարսափելի բան է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ, և դա շատ ավելի կարևոր է»,- ասել է նա:

 

Միայն երկու տասնյակ, հիմնականում արևմտյան երկրներ են պաշտոնապես ճանաչում ցեղասպանությունը: Թել Ավիվի Բաց համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների դասախոս Իսահակ Լուբելսկին նշում է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «բացահայտ կերպով բացակայում» են այդ ցուցակից:

 

«Ժամանակն է հետևել լուսավորյալ աշխարհի երկրների զգացմունքներին և գիտակցությանը և, առանց որև վախի, ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- գրել է նա «Մաարիվ» օրաթերթում լույս տեսած իր հոդվածում:

 

Վերջերս Իսրայելի մի խումբ հայտնի գիտնականներ, արվեստի գործիչներ և նախկին գեներալներ ու քաղաքական գործիչներ խնդրագիր են ստորագրել՝ կոչ անելով Իսրայելին հետևել Հռոմի պապի առաջնորդությանը և ճանաչել ցեղասպանությունը:

«Որպես մի ժողովրդի զավակներ, որը վերապրել է Հոլոքոսթը և պայքարում է ժխտողականության դեմ, պարտավորված են հատուկ նրբանկատություն դրսևորել մեկ այլ ժողովրդի աղետի վերաբերյալ»,- նշվում խնդրագրի մեջ:

Մերեց կուսակցության նախկին առաջնորդ և, այսպես կոչված, Իսրայելի «անամոթ» դիրքորոշման հայտնի քննադատ Յոսի Սարիդն առավել կտրուկ քայլի է դիմել: 2000 թվականին կրթության նախարար եղած ժամանակ Երուսաղեմի հայկական եկեղեցում ունեցած ելույթում նա ճանաչել է նրանց ցեղասպանությունը՝ դրա արդյունքում դառնալով Թուրքիայում ոչ ողջունելի անձ (persona-non-grata):

 

Սակայն նա նշում է, որ ոչ թե Թուրքիան է կանգնած Իսրայելի ճանաչման ճանապարհին, այլ Միացյալ Նահանգները:

 

«Վերջն ի վերջո, մենք Միացյալ Նագաների արբանյակային պետությունն ենք: Երբ ԱՄՆ վերջապես որոշի ճանաչել այն, ենթադրում եմ՝ մենք էլ նույն կանենք»,- ասել է նա:

 

Նրա խոսքերով, այնուամենայնիվ, այս հարցում առաջնային դիրքերում պետք է Իսրայելը լիներ: Գերմանական նացիստները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ սպանել են վեց միլիոն հրեաների՝ բնաջնջելով աշխարհի հրեաների մեկ երրորդին, և Իսրայելը մշտապես կանգնած է դրա ժխտողականության դեմ պայքարելու միջազգային ջանքերի առաջնագծում:

 

«Ի վերքո, մենք Ցեղասպանության հարցի մասնագետներ ենք, ուստի դա կրկնակի կարևոր է: Որոշակի առումով մենք նույնպես Հոլոքոսթի ժխտողներ ենք այնքան ժամանակ, քանի դեռ դա մեր Հոլոքոսթը չէ»,- ասել է նա:


Աղբյուրը՝ panarama.am

Նույն շարքից