Հիշում եմ և պահանջում 

Գերմանիայի նախագահն առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը 1915թ. հայ ժողովրդի ջարդերի մասին. ԶԼՄ

analitik.am

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը` խոսելով 1915թ. հայ ժողովրդի ջարդերի մասին, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։



«Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է սարսափելի ձևով»,- ՀՀՀ–ն մեջբերում է Գերմանիայի նախագահի խոսքը։



«Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանության մասին, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը` ելույթ ունենալով Բեռլինի մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։

Նույն շարքից