Միջազգային մի շարք առաջատար հեռուստաընկերություններ այս պահին ուղիղ միացումներ են հեռարձակում Երևանի ծիծեռնակաբերդի բլուրից:
Ամբողջությամբ կամ էկրանին տեղադրված փոքր պատուհանով Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ընթացող արարողությունը հեռարձակում են մասնավորապես ամերիկյան CNN, միջպետական Мир, ֆրանսիական France 24, համաեվրոպական Euronews և ռուսական Россия-24 հեռուստաընկերությունները: