Հիշում եմ և պահանջում 

Ստամբուլի հայերը հավաքվել են այնտեղ, որտեղից 100 տարի առաջ մահվան են տարվել հայ մտավորականները

Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումների շրջանակում մեծ թվով մարդիկ ապրիլի 24-ին` տեղի ժամանակով առավոտյան 10:00-ին, հավաքվել էին պոլսահայ մտավորականներ Ավետիս Նաքաշյանի և Կոմիտաս վարդապետի նախկին տների դիմաց:

 

Միջոցառման կազմակերպիչների անունից հանդես եկող Թաթլըոս Օզբեբեքը նշեց, որ այսօր միջոցառումը տեղի է ունենում այն վայրում, որտեղ ուղիղ 100 տարի առաջ մահվան երթի էին տարվել հայ մտավորականները: «Որպես այստեղ ապրողների մնացորդեր, մենք ասում ենք, որ մեր ցավերը կարող են վերանալ միայն պատմությանն առերեսվելով: Հակառակը հնարավոր չէ: Մենք չենք մոռացել Հայոց ցեղասպանությունը,չպիտի մոռանանք»,-նշեց Օզբեբեքը: Նա խոսել է նաև Կոմիտաս վարդապետի մեծ աշխատանքի և երաժշտական ոլոտում նրա մեծ ներդրման մասին, գրում է «Արմենպրես»-ը:

Արարողության այս հատվածի ավարտին տեղադրվեցին խորհրդանշական հուշագրեր Կոմիտասի և Ավետիս Նաքաշյանի անուններով: Կազմակերպիչները հայտնեցին, որ աշխատանքներ են տարվում. մոտ ապագայում այդ տարածքում կտեղադրվի նրանց անուներով հուշաքարեր:

 

Կոմիտասի և Նաքաշյանի տան մոտից բազմությունը քայլեց դեպի Ռուբեն Սևակի տան մոտ:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սագսյանը Ծիծեռնակաբերդում րոպեներ առաջ ունեցած ելույթում շնորհակալություն է հայտնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածներին ` ասելով ,որ նրանք ուժեղ մարդիկ են և ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար:

Նույն շարքից