Հիշում եմ և պահանջում 

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նշանակվել է Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ

analitik.am

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնոր Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բարձր տնօրինությամբ և օրհնությամբ` թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել երիտասարդաց միությունների համակարգող, վաստակաշատ հոգևորական, արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: 


 

«Թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդի և բոլոր երիտասարդների անունից շնորհավորում ենք մեր սիրելի տեր հորն այդ նշանակման կապակցությամբ՝ մաղթելով կարգի մեջ հաստատություն, անսահման համբերություն, ուժ ու եռանդ: Թող Բարձրյալն Աստված օրհնի և անսասան պահի արժանապատիվ տեր հորն իր ծառայության ամբողջ ընթացքում և կյանքի բոլոր օրերում՝ մշտապես զարդարելով նորանոր շնորհներով»,- նշված է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդի ֆեյսբուքյան էջում: 

Նույն շարքից