Հիշում եմ և պահանջում 

Թուրքիան կիսում է հայ ժողովրդի ցավը 1915թ.–ի ողբերգության կապակցությամբ. Էրդողան

Թուրքիան կիսում է հայ ժողովրդի ցավը 1915թ.–ի ողբերգության կապակցությամբ, ասվում է երկրի նախագահ Թայիփ Էրդողանի գրավոր ուղերձում, որն ընթերցել են Ստամբուլում Հայ առաքելական եկեղեցում ողբերգության 100–րդ տարելիցի կապակցությամբ անցկացված պատարագի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Պատարագն անցկացվում է Ստամբուլի Սուրբ Կույս Մարիամ եկեղեցում։ Առաջին անգամ նման միջոցառման պաշտոնական մակարդակով մասնակցում է թուրքական կառավարության անդամ` ԵՄ գործերով նախարար Վոլկան Բոզքըրը։



«Մենք գիտենք հայ ժողովրդի վերապրած տխուր իրադարձությունների մասին։ Անկեղծորեն կիսում ենք ձեր ցավը։ Ցանկանում եմ, որ իմանաք` մեր սրտերը բաց են օսմանյան հայերի հետնորդների առջև»,– ասվում է Էրդողանի ուղերձում։

Նույն շարքից