Հիշում եմ և պահանջում 

ՌԴ Օմսկ քաղաքում այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կկայանա հուշարձանի բացման արարողություն

ՌԴ Օմսկ քաղաքում այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կկայանա հուշարձանի բացման արարողություն, հայտնում է superomsk.ru-ն։


 

Ողբերգության 100-ամյակի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու բակում միջոցառման կազմակերպիչները խաչքար կտեղադրեն։

 


«Այս տարի լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-ամյակը։ Այդ ժամանակ սպանվել է ավելի քան 1.5 մլն մարդ։ Ի հիշատակ անմեղ զոհերի՝ մենք կտեղադրենք խաչքար եկեղեցու տարածքում»,- ասել է Օմսկում հայկական եկեղեցու ներկայացուցիչ Ռաֆայել Խաչատրյանը։

 


Նա նշել է, որ միջոցառմանը ներկա կլինեն քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ։

Նույն շարքից