Բիզնես Տնտեսություն 

2016-ին եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ կնվազի. Ernst and Young

analitik.am

Նավթի ու գազի գների նվազումը մեծացրել է եվրոպացիների գնողունակությունը: Այս մասին ասվում է եվրագոտու տնտեսության կանխատեսման մեջ, որը հրապարակվել է Ernst&Young-ում:

Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ 2015-ին միջինը դեռեւս կազմում է 1,11 դոլար կամ զգալիորեն ցածր քան 2014-ին (1,33 դոլար): E&Y վերլուծաբանների կարծիքով, 2016-ին այն կշարունակի նվազել՝ հասնելով 1,07 դոլարի եւ կմնա այդ մակարդակում:

Պատճառներից մեկը Եվրոպական ԿԲ-ի ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունն է: Եթե ԱՄՆ-ում խոսվում է դաշնային հիմնադրամների տոկոսադրույքների բարձրացման մասին, Եվրոպական կենտրոնական բանկը չի նախատեսում մինչեւ 2017 թվականը մեծացնել պարտատոմսերի գնումները, իսկ Եվրոպական ԿԲ ղեկավար Մարիո Դրագին անգամ խոսել է առանցքային տոկոսադրույքների հետագա կրճատման հնարավորության մասին:

Հետեւաբար, Եվրոպայի ֆինանսական շուկայում ավելի շատ էժան փողեր կլինեն, ընդ որում, երկար ժամանակով, նշում է E&Y-ն:

Նույն շարքից